Նոր իշխանությունը չի կարող ձևավորվել «Սերժ մերժողների» կողմից,իշխանության պետք է գան 2018թ ապրիլի 23-ից Նիկոլ մերժող դեմքերը.Բաբայան

Նոր իշխանությունը չի կարող ձևավորվել «Սերժ մերժողների» կողմից,իշխանության պետք է գան 2018թ ապրիլի      23-ից Նիկոլ մերժող դեմքերը:Ֆեյսբուքի  իր  էջում գրում է  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սերժ Սարգսյանի հրաժարականից սկսած երկիրը սկսեց գահավիժել դեպի անդունդ:Խաբելով մարդկանց թավշյա խմբակը իր կողմը քաշեց մի շարք դեմքերի,ովքեր ըստ էության դավաճանեցին և Սերժ Սարգսյանին և անցան հակաղարաբաղյան շարժման կողմը:Բալանսը խախտվեց այն ժամանակ երբ այդ մարդկանց մի մասը «քցվելով» դուրս եկավ Փաշինյանի ռեժիմի դեմ և մոռացության տալով իրենց նախկին արածները դարձան ժողովրդի փրկիչներ:
Իհարկե լավ է,որ նրանց մեջ եղան մարդիկ,որոնք իրոք գիտակցեցին իրենց սխալը և դուրս եկան այդ «մահվան կարուսելից» և շատ լավ է,որ այսօր պայքարում են այս աղետի դեմ,բայց նոր իշխանության դեմքերը չեն կարող լինել մարդիկ,ովքեր լքեցին երրորդ նախագահին 2018ին,լքեցին պետականությունը հանուն թավշյա «հեղափոխության»:
Սրանք ակնհայտ բանաձևեր են,որով պետք է առաջնորդվի հայությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով