Նիկոլը շարունակում է անցնել բոլոր սահմանները.Սերգեյ Եղիազարյան

Սերգեյ Եղիազարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Նիկոլը շարունակում է անցնել բոլոր սահմանները։ Հիմա էլ ապօրինի ձերբակալել են Սերժ Սարգսյանի եղբորորդուն Հայկ Սարգսյանին, ով բոլորիս նման պայքարում է այս դավաճանների դեմ։ Այսինքն ձերբակալելուց բոլորիս պիտի ձերբակալեն, որովհետև բոլորս միասին ենք ամեն օր պայքարում գործող դավադիր իշխանության դեմ։ Դե իհարկե, մարդկանց ուշադրությունը կրկին շեղելու համար նիկոլը հրամայել է շինծու գործ հարուցել, ըստ որի, իրա կարճ խելքով կկարողանա մարդկանց համոզել, որ ցույցի չգնան, բայց էդ նիկոլը շատ լավ գիտի, որ իր ապօրինի գործողությունները ոչ ոքիս ետ չեն պահելու, նիկոլը շատ լավ գիտի, որ Հայկ Սարգսյանը որևէ վատ արարք չի արել և ոչ մի գործ էլ չի հարուցվելու, նիկոլը գիտի, որ շուտով գնալու է, իսկ Հայկ Սարգսյանը շատ շուտով ազատության մեջ կլինի։
Եվ, ուրեմն առանց նիկոոլ Հայաստան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով