Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» դաշինքի  պատգամավոր  Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում  է.

«Ոստիկանական գործողությունները Երևանի փողոցներում ոչ միայն հակաիրավական են, այլ նաև՝ հակամարդկային ու հակապետական։ Կարմիր բերետավորն իրավունք չունի քաղաքացուն ավտոմեքենայից հանել ու բերման ենթարկել։

Տարիներ շարունակ իրավապաշտպան ու քաղաքացիական խաղացող որոշ շրջանակների լռությունը, միջազգային կառույցների անտարբերությունը հերթական անգամ հուշում է, որ բոլոր այդ շրջանակներն իրավապաշտպանությամբ են զբաղվել ու մարդու իրավունքների թեմաներով խոսել լրիվ այլ նպատակներով։ Այն նպատակներով, որոնք կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի ու Արցախի գոյությունը։

Ի դեպ, նկատե՞լ եք, թե ինչպես են կատաղում ոմանք Հայաստանի ու Արցախի դրոշից։ Նիկոլականները Հայաստանի ու Արցախի դրոշներն ընկալում են որպես թշնամական ճամբարի խորհրդանիշ ու կռիվ տալիս այդ խորհրդանիշի դեմ։ Զուգահեռաբար ցավ են ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների համար, թե բա՝ դրոշն այրեցին, դրա համար էլ գերիներին չտվեցին։ Ահա այսպիսի բաներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով