Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք.Զաքարյան

 

Նիկոլին խորհուրդ տվողները սկսել են արջի ծառայություն մատուցել: Կապիտուլյանտների խուճապը գնալով խորանում է, իսկ ուժային կառույցների, քննչական մարմինների որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են բարդացնում իրենց ապագա վիճակը: ֆեյսբուքյան  իր էջում գրառում է արել Պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ Հայրենիք հանձնող, բանակը կազմաքանդող, պետականություն կործանող, ազգային արժեքներ ապականող “քաղաքական” խունտան, օգտագործելով ոստիկանական, քննչական, հետաքննչական մարմիններին՝ կարող է ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ քաղաքական ռեպրեսիաներ սկսել:
Նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը Հայ Առաքելական Եկեղեցու կամ Հայրենիքի տարածքային ամբողջականության դեմ իր հզոր պատճիչ համակարգը չէր կիրառել:
“Նի-կո՛լ Դա-վա-ճան” վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում: Դա երևում է նաև այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներին՝ անհեթեթ պատրվակներով բերման ենթարկելով, ձերբակալելով, կամ քննչական մարմիններ հրավիրելով:
Խանգարե՞լ եք ցանկանում համազգային շարժմանը:
Ուզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին:
Վա՞տ եք զգում, որ հայրենասեր քաղաքացիները բողոքում են ձեր նոր ստորացուցիչ համաձայնությունների դեմ:
Ձեզ միայն զոմբիացված զանգվածնե՞ր են պետք, որոնց մեջքի հետևում հանգիստ կործանեք իրենց և իրենց երեխաների անվտանգ ապագան:
Թե՞ այն աստիճան եք խրվել թուրք-ադրբեջանական խաղերի մեջ, որ պատրաստ եք նույնիսկ ապօրինություններով խեղդել քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը:
Իմացեք. այն փողը, որը վճարում եք ձեր անհայրենիք քարոզիչներին՝ թունավորված փող է և մի օր քթներից է գալու: Այն փողը, որը վճարում եք ուժային հատուկ ստորաբաժանումներին՝ հայրենատեր քաղաքացիների խաղաղ ակցիաները դաճանաբար ցրելու կամ բերման ենթարկելու համար՝ հարամ փող է ու մի օր քթներից է գալու:
Իմացեք, որ բնության մեջ ոչինչ հենց այնպես չի կորչում: Ազնիվ նպատակները անազնիվ միջոցներով ճնշողները հենց այդ նույն եղանակով պատժվելու են: Հետո թող ոչ մեկից չբողոքեն, թե ինչու է կյանքը իրենց նկատմամբ այդպես դաժան վարվել: Բնությունը սիրում է հավասարակշռություն. անարդարության պատասխանն անարդարությունն է լինելու, դաժանության պատասխանը՝ դաժանությունը:
Նիկոլը պատճվելու է: Նրան տեր չեն կանգնելու ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ջո Բայդենը, ոչ Շառլ Միշելը, ոչ Էրդողանը և ոչ էլ Ալիևը: Նրանք բոլորն էլ համարելու են, որ սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար՝ վաղ թե ուշ դատապարտվում է:
Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 + 1 =