Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 14. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի մարտի 18-ի կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում էր, թե ինչ վիճակում է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակը: Չնայած հարցին արձագանքում է այն ժամանակվա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այժմ պաշտպանության նախարարի պաշտոնին է, բայց Փաշինյանի հանգիստ ու հպարտ տեսքից կարելի է ենթարդել՝ Պապիկյանի, այսպես ասած, «լավ լուրը» Փաշինյանը նախապես է իմացել: «Այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի, որպես այդպիսին, քիչ կունենանք»,- ասում էր Պապիկյանը, ինչից հետո Փաշինյանը եզրակացնում էր, որ այդ տարի՝ 2021-ին, գյուղացին ջրի խնդիր չի ունենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի քանի ամիս անց, սակայն, 2021-ի հունիսի 29-ին՝ նորից կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանն արդեն ահազանգում էր. «Հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին՝ ջրօգտագործման ոլորտում եւ ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլեւս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երեւույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, եւ գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձեւակերպում»:

Փաշինյանը, փաստորեն, 4 տարվա տարբերությամբ հերքում էր իր իսկ կաբինետի վստահությունն առ այն, որ Հայաստանը ոռոգման ջրի խնդիր չի ունենալու: Սա կա՛մ իրավիճակին ու ջրային ռեսուրսներին չտիրապետել է նշանակում, կա՛մ էլ Փաշինյանն ու յուր թիմակիցները պարապ տեղը գլուխ են գովել: Վերհիշելով Փաշինյան-Պապիկյան՝ մոտ մեկ տարի առաջ երկխոսությունը՝ նկատենք՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով