Նիկոլ, դու լավ գիտես, որ Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ միայն քեզ են հայհոյում.Աշոտյան

ՀՀԿ   ԳՄ անդամ  Արմեն  Աշոտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Նիկոլական քարոզչական կանալիզացիոն խողովակն այնքան է նեխել, որ ամեն օր զառանցանքների մի նոր կույտ է արտաթորում՝ ժողովրդական շարժման աճի տեմպերից սարսափած։
Էլ ֆոտոշոփ, էլ կեղծ լուրեր, էլ տարաբնույթ շներ՝ ինչ ասես, որ չի նետվել դաշտ՝ Նիկոլի քաղաքական դիակը վերջնական նեխումից պաշտպանելու համար։
Քիչ առաջ էլ մի նյութ տեսա, թե իբր Սերժ Սարգսյանը «կպել» է Իշխան Սաղաթելյանին, թե իբր Սերժ-Վանեցյան-Քոչարյան-Իշխան կռիվ է ընթանում, ու այդքանը բավարար չէ, իբր մի հատ էլ ձայնագրություն կա, որ իշխանությունները պատրաստ են հրապարակել:
Քանզի նման զառանցանքները ունեն իրենց սպառողը, հիմա ոչ միայն հերքում եմ Սերժ Սարգսյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջեւ նման զրույցի փաստը, այլեւ հայտարարում, որ այդ ձայնագրությունը չհրապարակողի երեսին միաժամանակ թքեն Սահարայի բոլոր ուղտերը։
Նիկոլ, դու լավ գիտես, որ Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ միայն քեզ են հայհոյում։
Չե՞ս հավատում, ասա ԱԱԾ-ին, թող ձայնագրությունները դնի դեմդ։
Հաճույք կստանաս, փչացած։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով