Ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ Սոս Հակոբյան

 

Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է. «Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան է անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:

Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում:

Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը:

Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:

Արի՛ այն իրագործելու:

Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 × 4 =