Նախկին ոստիկանապետը հեռացրել է 12 տարվա փրկարարին

 

ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտած և ավելի քան 12 տարի  որպես հրշեջ-փրկարար ծառայած Սերգեյ Ծատուրովն այսօր դատական քաշքշուքների մեջ է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Առիթն ու պատճառն այն է, որ ԱԻՆ նոր ղեկավարները չեն ցանկացել իրականացնել նախկին ղեկավարների և Սերգեյի միջև եղած համաձայնությունը։ Փրկարարին իր բնակավայրից հեռու ծառայության էին տեղավորել որպես գործուղում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ ընթանրապես չեն վճարել գումար , որպեսզի ես օգտվեմ հասարակական տրանսպորտից;Ֆ.Ցոլակյանի ժամանակ նշանակված էի Կոտայքի ՄՓՎ Աբովյանի թիվ 45 Հրշեջ փրկարար ջոկատ և գործուղել էին Սևանի թիվ 32 ՀՓՋ  անժամկետ հիմունքներով:Սակայն երբ եկավ Փիլոյանը որպես նախարար գործուղումը դադարեցրեց , իջեցրեց գործող աշխատավարձը , նախարարությունը չէր վճարում էլեմենտար ֆինանսական պարտավորվածությունը , հնարավորություն չկար անգամ օգտվելու  հանրային տրանսպորտից ։

Նախարարությունը արձագանքում է թե ես եմ համաձայնվել  ծառայելու Աբովյան  սակայն անտեսում է նախկին վերադասի դիրքորոշումը , քանի որ բոլորն  էլ գիտեն , որ ես չունեմ անձնական ավտոմեքենա , ինձ չի հասնում ծառայողական ավտոմեքենա , բացակայում է առավոտյան տրանսպորտ , իսկ Աբովյան- Սևան երթուղի գոյություն չունի ։ Նախարար Ցոլակյանը հաշվի առելա ամննն,իսկ ներկա վերադասությանը ստեղծել է իմ հանդեպ անմարդկային ոչ մխիթար պայմաններ և ազատել են 31.08.2021թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կադրերի պետը կանգնեց ինձ ասեց՝ ինձ հետաքրքիր չի, ոնց ուզում ես կեթաս, կգաս», -նշեց մեզ հետ զրույցում Սերգեյ Ծատուրովը հավելելով, որ իրեն աշխատանքից ազատել են ԱԻՆ Փրկարար ծառայության նոր տնօրեն Արմեն Գասպարյանի հրամանով։ Այն Նույն Արմեն Գասպարյանի, որն իր ողջ նախկին ծառայողական կյանքում ոստիկան ու ոստիկանապետ է եղել, կապ չի ունեցել տվյալ գործի հետ, հիմա՝ հայտնվել է ԱԻՆ-ում, իսկ այսօր՝ մայիսի 28-ին, արդեն կարող է անգամ փրկարար ծառայության գեներալի կոչում ստանալ․

«Այդիսին է իրավիճակը ողջ ԱԻՆ համակարգում։ Պաշտոնների և կոչումների են արժանանում Արտակարգ իրավիճակների և փրկարար ծառայության հետ երբևէ կապ չունեցող մարդիկ, իսկ ինձ նման՝ ավարտած ու 10-12 տարի ծառայած մարդուն՝ թողնում են համակարգից դուրս»։

 

Սերգեյ Ծատուրովի ազատման հրամանն այժմ գտնվում է դատարանում, քանի որ նա վստահ է, որ իրեն ազատել են ապօրինաբար։

Մանրամասները՝  4news.am-ի  տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով