Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան եւ կալանավորվել: Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, եւ նրան կրկին կալանավորեցին։

2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × five =