Մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը

 

Մայիսի 28-ին, ժամը 19։44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները, քաղաքացիների հետ համատեղ, ձորից (մոտ 25 մ) դուրս են բերել Գ․ Ա․-ին (ծնված 1965 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով