Մոտ է սպասված օրը՝ մենք դանդաղ շտապելով մոտեցրինք այդ օրը․․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

-Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որ կարող են երկիրը պահպանել,- էս միտքը Վազգեն Սարգսյանինն է․․․Ուշադիր կարդացեք․․․Այս պայքարում հենց այնքան մարդ կա, որ կարող է պահպանել երկիրը, հա, մենք շատ ենք, մենք հենց էդքան մարդ ենք, որ կարող ենք փրկել երկիրը․․։․․․Ու ոչ մեկի մտքով չանցի մեր պայքարին չհավատալ, մենք ոտքի ենք կանգնել, հայ ժողովուրդն է այդ մենքը, եւ տեսնելու ենք մեր նպատակն իրականացված՝ կապիտուլյանտին հեռացնելու ենք, հայ-հայ հեռացնում ենք, շուտով, շատ շուտով․․․, , չկասկածեք․․հոգնել-մոգնել չկա, հայրենիքն ազատագրելու գործում պարտավոր ենք լինել պինդ, հաստատակամ , վճռական․․։
Էս էն կռիվն ա, որ մինչեւ հաղթանակ ենք կռվելու․․․Իսկ կողքից խորհուրդ տվողներին վաղն առավոտ հրավիրում եմ Ֆրանսիայի հրապարակ․․Եկեք․․ձեռք-ձեռքի, ուս-ուսի կանգնենք․․․
Նվնվոց չլսեմ․․․․․․․
Մոտ է սպասված օրը՝ մենք դանդաղ շտապելով մոտեցրինք այդ օրը․․․․
Տեսաք, թե ոնց էն գույնը գցածը էսօր փախավ ԱԺ ամբիոնից, վաղը կփախչի կառավարությունից․․․․․Ուր էլ փախչի՝ լինելու է դատ ու դատաստան․․
Մենք միասին ենք տեսնելու էդ օր՝ շուտով․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով