Մորը ձերբակալել լրիվ անկապ ձայնագրության հիման վրա.Կարեն Վրթանեսյան

Ռազմական  փորձագետ   Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

Ուշադրություն դարձրեք գիշերը ձերբակալված երիտասարդ կնոջ խնդրին. իր անչափահաս երեխային մենակ են թողել, մորը ձերբակալել լրիվ անկապ ձայնագրության հիման վրա, որն արել է իշխանական սադրիչը ու որում ինքն է անընդհատ փողով ցույցի թեմա բացում ու որևէ հստակ բան չկա ձայնագրությունում, որ իր զրուցակիցները համաձայնվել են փող տալ։
Հիշո՞ւմ եք, մի դեպք կար, երբ ինչ-որ կնոջ՝ էլի անչափահաս երեխա ունեցող, 4րդ անգամ գողություն անելուց հետո ձերբակալել էին, ինչ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ասում էին. «Մայր է, ծայրահեղ աղքատության մեջ է, ստիպված է գողության գնացել, ինչպես կարելի է ձերբակալել»։
Հիմա այս դեպքում, երբ կինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (ոստիկանությունից նրան նույնիսկ չէին կանչել) ու նրան ձերբակալել են (թեպետ դրա համար որևէ հիմք չկա), նախկինում առիթ-անառիթ վայրկենապես միացող «կանանց իրավունքների պաշտպաններն» ո՞ւր են։
Մանրամասների հղումները՝ ստորև, մեկնաբանությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով