Միրզոյանը հրահանգել է՝ շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի շենք. «Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտյան ցուցարարները շրջափակել էին ԱԳ նախարարության շենքը ու թույլ չէին տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք։ Այդ պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի։ Տեղեկանալով շենքի շրջափակման մասին, մեր տեղեկություններով, նախարար Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի շենք։

Ոստիկանները փորձել են հրահանգն ի կատար ածել, սակայն չի հաջողվել․ ցուցարարները ճնշել են ոստիկանական ուժերին՝ թույլ չտալով բացել ճանապարհը։ Ներկաներից մեկն այդ պահին լսել է, թե ինչպես են ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցում, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ցուցարարներն ազատեցին շենքը, բայց այդ ընթացքում ներս մտան եւ երկու փոխնախարարների հետ հանդիպեցին։ Մեզ ասացին նաեւ, որ Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից, որպեսզի ցուցարարները շենք մտնելով՝ նրանց չհանդիպեն, սակայն ոչ բոլորն են լքել շենքը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

16 − fifteen =