Միասնականության իմիտացիա . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երեւանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դելեգացիայի» մեջ են եղել նաեւ սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է եւ այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, եւ Ավանեսյանը ԵԿՄ-ականների՝ նախկին մարզպետ, մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի գլխավորած խմբի հետ է գնացել։ ՔՊ նախկին գրասենյակը տեղակայված էր իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի ընկերոջը պատկանող տարածքում, սակայն պատերազմից հետո, երբ Կարապետյանը հրաժարվեց մանդատից, ՔՊ-ին էլ հանել են տարածքից, եւ այժմ Գորիսում «Բանկի շենք» կոչվող տարածքում են սենյակ վարձակալել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով