Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել, մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց. Ագնեսա Խամոյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ։ Պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ։

Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։

Դեռ մի կողմ, որ նման հակաքաղաքագիտական, հակատրամաբանական ու զավեշտալի միտք միայն Լուսավորից կարող էր հնչել, բայց որ մենք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցել է, նորություն էր։ Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել( անգամ հայրենի Վանաձորում), մե՞նք ենք մեղավոր,  որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց, իր՝ 50+1-ը չփոխարինեց Էդմոնին, Արամ Սարգսյանին, Բաբաջին ու մյուս հաճախորդներին խորհրդարան խցկելու սցենարի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելիս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացիր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով