Մակունցը դիմել է դաշնակցականներին ու հանդիպում խնդրել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հիմնովին մերժվել է ամերիկահայ համայնքի կողմից: Նա պատեպատ է խփվում համայնքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Վերջերս էլ դիմել է տեղի հայտնի դաշնակցականներին եւ թախանձագին հանդիպում է խնդրել` «կարեւոր հարցով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեման չի ասել, եւ ՀՅԴ-ում կարծել են, թե ինչ-որ լուրջ հարց կա` Հայաստանի ճակատագրին առնչվող, համաձայնել են հանդիպել, սակայն իրենց նշած վայրում եւ առանց հրապարակման: Երբ պարզվել է, որ Մակունցն ընդամենը խնդրում է աջակցել իրեն, որ ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպի, ՀՅԴ-ականները «կուլտուրական» ցտեսություն են հայտնել ու հեռացել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ դաշնակցական երիտասարդները մինչեւ մեքենան ուղեկցել էին նրան՝ Արցախի դրոշը պարզած ու «դավաճան» վանկարկումներով, իսկ դրանից մի քանի օր հետո էլ փորձել էին ջուր լցնել դեսպանի ուղղությամբ»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով