Կտրել են Փաշինյանի արձանի գլուխը՝ այն փոխարինելով Թուրքիայի դրոշով

 

«Yerkir.am»-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անցած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը:

Ըստ տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով:

Հայտնենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 4 =