«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»․ ոստիկանություն

 

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից և զգուշացնում, որ այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Հայտարարությունում ասվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:

Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր ևս «Դիմադրություն» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա էին արել նաև մետրոպոլիտենում։ Երիտասարդները նստել են գնացքի վագոնների դռների միջեւ եւ, «Նիկոլ դավաճան» վանկարկելով, չեն թողել, որ գնացքը շարժվի: Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով