Կոչ եմ անում հարթակում ելույթ ունեցողներին չմոռանալ վերջին 4 տարում մեր դեմ իրականացված ատելության քարոզը և քարոզիչներին.Վահան  Բաբայան

 

Կոչ եմ անում հարթակում ելույթ ունեցողներին չմոռանալ վերջին 4 տարում մեր դեմ իրականացված ատելության քարոզը և քարոզիչներին:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Այսօր մեր քույր և եղբայր հռչակված շատ շատերը վերջին տարիներին `հատկապես 2018թ «սիրո և հանդուրժողականության» քողի տակ սպառնում,հայհոյում և անիծում էին բոլոր այն գործիչներին,որոնք հենց առաջին օրվանից համարձակվում էին քննադատել կապիտուլյանտին:
Եկեք չմոռանանք ինչ ճանապարհ ենք անցել, այդ քարոզի «զոհ» ինչքան ադեկվատ մարդ է դարձել և ինչ հոգեբանական ազդեցություն է այն թողել մարդկանց ընտանիքների վրա:
Կներեք,բայց ինձ համար որևէ նման սուբյեյտ չի կարող այսօր մոռացության մատնվել,էլ ուր մնաց քույր կամ եղբայր համարվել:Կապիտուլյանտի իշխանության պահապանները եղել են հենց այդ «քույրերն ու եղբայրները» որոնք բռնացել են ազատ մարդկանց կարծիքի վրա անիծել և հայհոյել,սպառնացել ,սա այսքան հեշտ մոռանալ չի կարելի:
Անձամբ ես անցել եմ այդ դժվար ճանապարհով դեռ 2018 թ ապրիլից և մատների վրա կարող եմ հաշվել այն համարձակ հայրենասերներին,որոնք հարվածը իրենց վրա վերցնելով հանրային դաշտում դեմ էին գնում ամբոխին և «քույրեր ու եղբայրներին»:
Մի մոռացեք սա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two + thirteen =