ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք,բայց 5.000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։
Ասում էին ՝ ոչ մի փոխզիջում,բայց հիմա միայն զիջում են։
Ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է,բայց ոչ միայն Ակնան տվեցին,այլ նաեւ 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։
Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան,բայց գերիներին Բաքվում դատում են։
Ասում էին ՝ թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ,բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։
Սրանց զառանցանքները թող
լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։
Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»։
Նմանատիպ նորություններ:
Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրեն...
Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրա...
Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահս...