Իշխանությունը սադրիչների, բախումների հրահրման, ապօրինի գործողությունների միջոցով փորձում է մեկուսացնել շարժման ակտիվիստներին.Տիգրան  Աբրահամյան

 

Իշխանությունը սադրիչների, բախումների հրահրման, ապօրինի գործողությունների միջոցով փորձում է մեկուսացնել շարժման ակտիվիստներին:Այս մասին   ֆեյսբուքի  իր  էջում գրում է  «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Պատահական չէ այս օրերին իրավապահ կառույցներից ծառայողների՝ աշխատանքից դուրս գալու մտադրության կամ որոշման մասին լուրերը։
Հասկանալի է, որ ամեն մարդ չէ, որ կարող է մտնել իշխանության առաջադրած անբարոյական խաղի մեջ և հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելածների նկատմամբ վերջին ստորությունները դրսևորել։
Հանրահավաքի, երթի մասնակիցներին բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանավորելով ճշմարտությունը չի փոխվի, հայրենիքը չի վերականգնվի, երկրի անվտանգությունը չի վերականգնվի։
Մարդիկ փողոց են դուրս եկել գիտակցումով, որ դրա անհրաժեշտությունը կա, իսկ այդ տեսակին կոտրելն անհնար է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով