Իշխանափոխությունից հետո, ի տարբերություն «նախկինների», դուք համարձակություն, երես չեք ունենա երևալ փողոցում․ Ավետիք Իշխանյան

 

Սարսափից բռնապետիկը ուղևորությունների ժամանակ արկղներով ստուգված ջուր է տանում։ Այս մասին ֆեյսբուքում գրեել է Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

Այն որ Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց կառավարման տարիներին կտրված են եղել հասարակությունից անվիճելի է։ Սակայն, չհաշված պետության առաջին դեմքերին, մյուսները՝ նախարարներ, պատգամավորներ, հաճախ առանց թիկնապահների զբոսնել են, այցելել սրճարաններ։ Նրանց հաճախ եմ հանդիպել փողոցներում, խոսքի բռնվել, վիճել։Հիշում եմ, պաշտոնանկությունից հետո, չնայած նախկինների նկատմամբ այն ժամանակվա անհանդուրժողականությանը և ծանր մեղադրանքին, փողոցում հանդիպեցի Վանո Սիրադեղյանին։

Հետագայում, պաշտոնաթողությունից հետո, նախկին նախագահները նույնպես դուրս են եկել փողոց՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Իսկ այսօ՞ր․․․ Ներքուստ զգալով իրենց դավաճանական մեղքի բաժինը, ներկայիս պաշտոնյաները՝ նախարարներ, պատգամավորներ, սարսափած, փակված են իրենց առանձնատներում, աշխատասենյակներում։ Նրանք շրջում են թիկնապահների ուղեկցությամբ, իսկ առավել բարձրաստիճանները հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցուցադրականորեն որևէ ռեստորան գնալիս փակվում են շրջակա բոլոր փողոցները հարյուրավոր ոստիկաններով։ Էլ չասեմ բռնապետիկի մասին, որի տասնյակ զրահապատ մեքենաները կարող են անցնել յուրաքանչյուրիս վրայով։ Սարսափից բռնապետիկը ուղևորությունների ժամանակ արկղներով ստուգված ջուր է տանում։« Ժողովրդի ընտրյալ» կոչվող պատգամավորներին ԱԺ-ում պաշտպանում են հարյուրավոր ոստիկաններ։

Իրականում, դուք բոլորդ ազատազրկվածներ եք։ Այո, հարուստ, արտոնյալ, բայց սարսափի մեջ ապրող բանտարկյալներ։ Այսօր ձեր հրահանգով բանտերում հայտնված քաղբանտարկյալներն ավելի ազատ մարդիկ են, քան դուք։ Կարծում եմ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո, ի տարբերություն «նախկինների», դուք ինչպես այսօր, համարձակություն, երես չեք ունենա երևալ փողոցում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով