Իսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ վարչության պետին սպասարկող Toyota-ն. shamshyan.com

 

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի տրանսպորտային միջոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով