ՀՅԴ երիտասարդներին հերթով կալանավորում են ու մեկուսացնում . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Ավետիսյանը բավարարեց Գյումրու «պապիկների» նկատմամբ բռնություն գործադրելու գործով ձերբակալված Տարոն Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տարոն Մանուկյանը, հիշեցնենք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է։ Տարոնի հետ ձերբակալվել է եւս երեք դաշնակցական երիտասարդ, նաեւ՝ մեկ անչափահաս տղա, որը հոլանդահայ է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանցից մեկին՝ Արսեն Մարտոյանին, արդեն կալանավորել են, մյուսի՝ Գեղամ Մանուկյանի փեսայի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ կալանքի միջնորդության նիստն էլ տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Երեկ Քնչական կոմիտեն «ավետեց» նաեւ այս գործով հինգերորդ անձի՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Գոռ Մաթեւոսյանի ձերբակալության մասին, որի վերաբերյալ դեռ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։ Փաստորեն, այս երիտասարդները մեր երկրի ամենավտանգավոր հանցագործներն են՝ ավելի վտանգավոր, քան հղի կնոջը փողոցը նախատեսված վայրում անցնելիս վրաերթի ենթարկած ու սպանած մայորը, որի առավելությունը վրաերթի ենթարկող մյուսներից այն է, որ ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։

«Մենք էլ մեր կողմից ձերբակալման իրավաչափությունն ենք բողոքարկել, երկուսի որոշումն էլ մի նիստով է քննարկվել, երեկոյան 7-ն անց կես կհրապարակվի երկուսի որոշումն էլ։ Իսկ մինչ այդ, երեկ գիշերը տղաներից մեկի՝ Արսեն Մարտոյանի վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Տարոն Մանուկյանի փաստաբան Աբգար Պողոսյանը՝ հիշեցնելով, որ Մարտոյանը պատերազմի մասնակից է եւ վիրավորվել է։ Պատերազմին մասնակցել է նաեւ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ Ինչ վերաբերում է չորս ձերբակալված տղաներից անչափահասին, ապա Աբգար Պողոսյանն ասաց, որ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդությունը դեռ չեն ներկայացրել, բայց կարծում է՝ նրա մասով եւս միջնորդությունը մուտք կանեն դատարան։ «Անչափահաս տղան հոլանդահայ է, ծնողները Հոլանդիայում են ապրում, էստեղ ոչ մի հարազատ չունի, անգամ հայերեն լեզվով հաղորդակցվելու խնդիր ունի, եւ նա եւս ձերբակալված է։ Այսինքն՝ ունենք հինգ ձերբակալված, մեկը՝ անչափահաս, իսկ չորսը՝ պատերազմի մասնակից»,- ասաց նա։

Պողոսյանն ասաց, որ իրենք ինքնաբացարկ են հայտնել դատավոր Ավետիսյանին, քանի որ Մարտոյանին կալանավորելու որոշում տալուց հետո հասկացել են, որ անաչառ չէ եւ կաշկանդված է այս գործում, սակայն իրենց միջնորդությունը մերժվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աբգար Պողոսյանը ներքին համոզմունք ունի, որ բոլորի դեպքում էլ այս դատավորը կբավարարի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Իզո՞ւր են այսքան աղմուկ բարձրացրել՝ իրենց ենթակա ֆեյսբուքիստներով գրառումներ արել ու դատապարտել «խեղճ պապիկների» ծեծը, որ հիմա թողնեն՝ ընդդիմության ներկայացուցիչները դրսո՞ւմ մնան։ Այ, եթե նրանք ազգային հերոսի արձան պղծեին կամ որեւէ օլիգարխի եղբայր ու որդի լինեին, անպայման ազատության մեջ կլինեին»։

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով