Հրդեհ Ներքին Գետաշեն գյուղում (թարմացված)

 

Մայիսի 25-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում է տան տանիք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության (անասնագոմ և հացատուն) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ) և տանիքում կուտակած մոտ 200 հակ անասնակեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով