Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում

 

Մայիսի 4-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկի խոհանոցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Բազմաբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 06:18-ին: Տան առաջին հարկում այրվել են խոհանոցը (մոտ 16 քմ), գույք, ջերմահարվել է լոգարանի կախովի առաստաղը (մոտ 6 քմ), երկրորդ հարկում մասնակի այրվել է գույք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով