Հրդեհ Մեծամոր քաղաքում

 

Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով