Հրդեհ Գոգոլի փողոցում

 

Մայիսի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում կայանած բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 05։16-ին։ Այրվել է «Daewoo Damas» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով