Հրդեհ Երևանի Բանավան թաղամասում

 

Մայիսի 28-ին, ժամը 00։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասում խանութ է այրվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բանավան թաղամասի մթերային խանութներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են տեխնիկական սարքավորումներ (սառնարան) և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով