Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

 

Մայիսի 9-ին, ժամը 21։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:47-ին: Այրվել է «Scania» մակնիշի ավտոցիստեռնի (վարորդ՝ Կ․ Հ․, ԻԻՀ քաղաքացի) (բեռնված 23 տոննա բիտումով) 2 անվադողը:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ցիստեռն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով