Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
1. Արցախի վերաբերյալ ձևակերպումներ պետք է գտնել, որ այն չճանաչենք Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակի հարցը սառեցվի,
2. Հայաստանի հաշվին տարածքային զիջումներ չլինեն:
Եթե սա է այսօրվա հավաքների հիմնական խնդիրն, ապա տրամաբանական կլինի այս ակցիաները համարվեն գործող իշխանության համար նախազգուշացում ու ժամանակավորապես թայմ-աութ վերցնվի, նաև կառավարությանը զգուշացնվի, որ եթե Ադրբեջանի պահանջներով փաստաթուղթ ստորագրելու համար քայլ կատարվի, ապա այդ ժամանակ ակցիաները կվերսկսվեն ու ցանկացած միջոցներով՝ սահմանադրական ու հակասահմանադրական, կառավարության հրաժարականին կհասնեն:
Այս ակցիաների իմաստը ոչ թե իշխանության համար պայքարն էր, այլ կառավարությանը թույլ չտալը հիշյալ կետերով պայմանագիր կնքել, այսինքն, հրապարակը վերջնագիր է հայտարում կառավարությանն ու սպասում է:
Կարծում եմ հիմա թայմ-աութ պետք է վերցնվի: Դրանից հետո պետք է ոչ կուսակցական կազմկոմիտե ձևավորվի հետագա քաղաքականության ու գործողությունների մշակման համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով