Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞.Ռուբեն Մելիքյան

Իրավապաշպան  Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով
Հենց նոր սադրանք է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում.
1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ
2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում
3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում»
4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում
5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։
ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով