Հերիք է մասնակցեք նատոական խարդավանքներին,դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ.Շարմազանով

ՀՀԿԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Նիկոլի գործընկերներն հրապարակային ասում են,որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք,իսկ իրականում ՝Թուրքիա։
Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։
Նիկոլը լռում է դեռ,բայց այցելում է հակառուսական երկիր։
Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական ,անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։
Հակառակը՝Թուրքիան է։
Հերիք է մասնակցեք նատոական խարդավանքներին,դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։
Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nine − three =