Հային թուրքի տակ պառկեցնելն այլևս անիմաստ ու դատարկ երազանք է.Կարեն  Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է

Սա է իրողությունը
Ինչքան կուզեն՝ թող իրենց պատեպատ տան, ինչքան կուզեն՝ թող փորձեն ծամածռվել, ծռմռվել ու մանիպուլացնել, և ինչպես ուզում են, թող անվանեն։
Մեր տարածաշրջանում կայուն խաղաղությունը կարող է հաստատված համարվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը և Արցախի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն Արցախի ողջ պատմական տարածքի վրա։ Ընդ որում՝ կիրականացնի լիարժեք փոխհատուցում, և այն կդառնա հաստատուն ու կայուն դիրքորոշում հաջորդ առնվազն երեք-չորս սերունդների համար։
Մինչ այդ՝ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված է լինելու հայ-թուրքական հակամարտության գոյության և դրա ռազմական իրացումը զսպող գործոնների վրա` Հայաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական ամրության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործոնների հավասարակշռության պահպանման վրա։
Մնացածը՝ բառախաղ է, իսկ լուծումները՝ ժամանակավոր, հեղհեղուկ և անկայուն։
Ադրբեջանը գործոն չէ՝ այն Թուրքիայի կույրաղիքն է։
ՀԳ
Հային թուրքի տակ պառկեցնելն այլևս անիմաստ ու դատարկ երազանք է։ Չի ստացվի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով