Հայաստանն այսօր առավել քան երբևէ վերածված է ոստիկանապետության.Հայկ  Կիսեբլյան

Ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլյանը գրում է.

Հայաստանն այսօր առավել քան երբևէ վերածված է ոստիկանապետության։ Փաշինյանը, որ ինքն էր բողոքում Հայաստանի համար «աննախադեպ» մեծ թվով ոստիկաններից` 2020-ի խայտառակ պատերազմի պարտությունից հետո, հենց նա բանակի փոխարեն վերազինեց ու համալրեց ոստիկանական շարքերը, ավելացնելով ոստիկանների թվականակը հարյուրներով։
Ի՞նչն է պատճառը։ Թերևս հենց նա, որ հողատու կապիտուլյանտը չի՛ պատրաստվում Հայաստանը պաշտպանել պետության արտաքին վտանգից ու հակառակորդներից, այլ հակառակը` պատրաստվում է պաշտպանվել իր անձնական ներքին «հակառակորդներից», որոնք պատրաստվում են ձախողել նրա դավաճանական, հողատվական պլանները։
Նա օրենքից դուրս, բիրտ և անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների վրա, թաքնվելով ոստիկանների հետևում ու գիշերները հանգիստ չի քնում, իր սև գործը լիակատար ավարտին հասցնելու համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով