Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում.Աշոտյան

Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից։Գրում է  ՀՀԿ  ԳՄ  անդամ    Արմեն  Աշոտյանը:

«Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։
Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.
. Արցախյան հիմնախնդիր
. Ոստիկանական վայրագություններ
. Քաղ. բանտարկյալներ։
Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում։
Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում»,-գրել է  Աշոտյանը:

Հիշեցնենք,որ  Արմեն  Աշոտյանը  մեկնել  է  մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին եւ Քաղաքական համաժողովին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով