Հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա.Հովհաննիսյան փողոցում կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:

Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ  գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով