Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով