Համաժողովրդական շարժման մասին «նիկոլականներն» ու ազերիները ֆեյսբուքյան մեկնաբանություններում լրիվ նույն տեքստերն են գրում․ Զաքարյան

 

Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից: Նրանք գիտեն, որ իրենց լավագույն բարեկամն ու կամակատարը Նիկոլն է, դրա համար կոշտ քննադատում են ընդդեմ Նիկոլի ու հանուն Արցախի և Հայաստանի սկիզբ առած համաժողովրդական շարժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը:

Իսկ «նիկոլականների» ֆեյսբուքյան քննադատությունները պետք է պարզապես անտեսել: Նրանք մոլորյալ կամ հարկադրյալ կերպով մեզ քննադատող մեր հայրենակիցներն են, ովքեր իշխանափոխությունից հետո, միայն շնորհակալ են լինելու:

Կարևոր է մեկ բան. շարժումը համառ, հաստատուն և ծանրակշիռ քայերով շարժվում է դեպի համազգային նպատակների իրականացումը: Այն նոր շունչ, ապրելու հույս ու ապագայի հավատ է բերելու հայոց աշխարհին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր պայքարն արդար է, և ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու պայքարում`հայ ժողովուրդը հաղթում է»,- գրել է Զաքարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով