Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները.Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը  գրում է

Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:
Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:
Ոստիկանությու՜ն, բա հետո՞:
Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմու՞մ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:
Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:
Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով