Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում. Բաբայան

 

Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել:

Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը:

Սրան զուգահեռ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում…»,- գրել է Բաբայանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով