Գնաճի ամենաբարձր ցուցանիշը Կապանում է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի սպառողական շուկայում գնաճը ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 2.3 տոկոս: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 1.9-2.5 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեւանում սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով: Այս ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8-4.8%-ով: Բարձր գնաճ արձանագրվել է Իջևան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով: Հացն է թանկացել:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին, մարտի համեմատ, հացի գինը բարձրացել է 1.7 տոկոսով: Ալյուրը թանկացել է 2.9 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 7.3%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները ապրիլին, մարտի համեմատ, բարձրացել են, օրինակ՝ բրնձի գինը բարձրացել է 2.7 տոկոսով: Կաթնամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. պանրի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, թթվասերը թանկացել է 4.1 տոկոսով, մածունը՝ 9.8%-ով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով