Գիշերը Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել

 

Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից», – հայտնել է Արսեն Բաբայանը:

Քաղաքացու ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է ինքը մոտենում վրաններում գտնվող քաղաքացիներին ու հարցնում, թե ուր է Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վանեցյանը գնացել է, էլ հետ չի գալու։ Դուք չգիտեք ուր է գնացել, բայց ձեզ թողել է, էլ հետ չի գալու, նույնը Աշոտյանը։ Բոլորին հատ-հատ զգուշացնում եմ, իմացեք ձեր անելիքը, ձեզ թողել են մենակ այս խրամատում»,-ասել է քաղաքացին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով