Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով են բերման են ենթարկել․ հաղորդում հանցագործության մասին

 

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչի իրավունքը չունեն՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանության բաժնում Գերասիմ Վարդանյանին պահել են ձեռնաշղթաներով, ինչը հաղորդում է հանցագործության մասին։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով