Երթի ավարտից հետո ,քիչ առաջ իմացանք, որ պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ… Շարմազանով

Երթի ավարտից հետո ,քիչ առաջ իմացանք, որ պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ…Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում  գրում է  ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը:
Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս…
Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ,սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար
Կխպիտուլյանտների համար Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները օտար են…
Այս մահը նահատակություն է՝ հանուն ազգային ու համերաշխ Հայաստանի։
Աստված հոգիդ լուսավորի,Հայ պայքարող ազգային քաղաքացի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով