Երեկ սադրիչների հետ է եղել նաև Հ1-ի թիմը, այն նույն Հ1-ի, որը չի լուսաբանում ամենամեծ հակաթուրքական ակցիան` Ջահերով երթը․ Քրիստինե Վարդանյան

  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գյումրիի դեպքերի առիթով
Իշխանությունը դիմում է ամեն տեսակ սադրանքի: Զգալով, որ ամեն օր հայտնվում են ավելի վատ դրության մեջ, նրանք չեն խոշրում որևէ հնարք օգտագործելուց:
Երեկ դեպի Գյումրի տեղի է ունեցել խաղաղ ավտոերթ, որին հաջորդել է բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը: Երթի ամբողջ ճանապարհին ավտոերթի մասնակիցների համար պատրաստված են եղել սադրանքներ: Տարբեր դերերում հանդես եկած մարդիկ` ներկայանալով էլ զոհվածի ծնողներ, էլ գյումրեցիներ հայհոյել են ավտոերթի մասնակիցներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, ներկայացրել անտրամաբանական պահնջներ (գերիների վերադարձ):
Այս ամենն արժանացել է բացառիկ զուսպ արձագանքի: Ամեն տեղ մարդիկ համբերատար խոսել են բոլորի հետ, ներկայացրել իրավիճակը: Դեպք է արձանագրվել, երբ ճանապարհը փակած անտեղյակ մարդկանցից մեկը, հասկանալով, ինչ ծուղակում է հայտնվել, համբուրել է ավտորթի մասնակիցներից մեկի ճակատը:
Ավտոերթը ոչ միայն բարեհաջող հասել է Գյումրի, այլև կարևոր հանրահավաք անցկացրել այտեղ և վերադարձել:
Բայց որպեսզի պատկերցնեք կատարվածի պետական մակարդակով կազմակերպվածության աստիճանը, իմացեք, որ սադրիչների հետ է եղել նաև Հայաստանի Առաջին ալիքի թիմը: Այն նույն Առաջին ալիքի, որը չի լուսաբանում ամենամեծ հակաթուրքական ակցիան` Ջահերով երթը, պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը:
Դեպքի վայրում են եղել փոխոստիկանապետը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասրյնի եղբայրը:
Եվ ահա այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ խառնաշփոթի մեջ դժվար է հասկանալ` ինչ է կատարվում:
Ու սկսվում է կազմակերպված արշավը Դաշնակցության երիտասարդականի մի քանի անդամների նկատմամբ, իբրև նրանք ծեր մարդ են ծեծել:
Հասկանալի է, իշխանությունը միանգամից մի քանի խնդիր է փոձրում լուծել. հող է նախապատրաստում այս շարժման ոգին ապահովող մի քանի անհատների մեկուսացնելու, շարժումը վարկաբեկելու և հատկապես Դաշնակցության երիտասարդականին հարվածելու համար:
Մեր գիտակից հանրության համար կարևոր եմ համարում արձանագրել.
Երեկ բռնության որևէ դեպք չի գրանցվել: Երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը: Չնայած բոլոր ծրագրերին` հաջողվել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Երիտասարդները, որոնց մասին այսօր ամենաստոր ստերն են տարածվել Ապրիլյան և Քառասունչոսօրյա պատերազմների մասնակիցներ են: Բայց որ ավելի կարևոր է, գիտակցված ընտրությամբ հայեր են. առանց վարդագույն ակնոցի նայում են մեր երկրին ու հասարակությանը և այն անսահման սիրում են ու երբ հարկը կա կյանքը վտանգելու գնով պաշտպանում են: Երիտասարդներից մեկը վիրավորուումից հրաշքով է փրկվել վերջին պատերազմին:
Ինչու եմ սա ասում, որովհետև ամեն անգամ ճակատ մեկնելիս իրենք քաջ գիտակցում են, որ մենք` որպես հասարակություն հեռու ենք կատարյալ լինելուց, բայց ամեն անգամ առանց վայրկյան իսկ տատնվելու գնում են նաև այն մարդկանց պաշտպանելու, ովքեր երեկ իրենց դեմ սադրանք էին կազմակերպում:
Գնում են, որպես պարտականություն անում են իրենց գործը, արածի մասին չեն պատմում ու խոնհար հերոսների պես վերադառնում են իրենց առօրյային ու բախվում սենց դեպքերի:
Բայց մեկ է չեն հիասթափվում, որովհետև գաղափարական են, որովհետև ուխտել են ամեն գնով ծառայել հայրենիքին: Այս մարդիկ մահը տեսած ու այն հաղթած մարդիկ են, նիկոլի քարոզչությունն ինչ է, որ չհաղթեն դրան:
Իսկ ներքևի տեսանյութում բացահայտեք ինքներդ ձեր համար այս օրերերին ընդդիմության դեմ աշխատանքի ամենաստոր մեթոդնեուից մեկը: Ու իմացեք, որ Գյումրիի դեպքում նույն սցենարիստներն ու ռեժիսոորն է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

12 + 2 =