Դիպուկահարների վրա ծախսվող միջոցները կարող են ուղղվել դեսպանատան աշխատակազմում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով նոր հաստիքներ բացելու համար.Աշոտյանը`ԱՄՆ դեսպանատանը

ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հարգելի ԱՄՆ դեսպանատուն,
Վերջերս ինչ-որ հաճախ եմ ձեզ հիշատակում, բայց առիթը դուք եք տալիս։
Ես հասկանում եմ, որ գուցե գոյություն ունեն ամերիկյան անվտանգային պրոտոկոլներ, որ համապատասխան իրավիճակում գործադրվում են դեսպանատան կողմից։
Սակայն ավելորդ չեմ համարում շեշտել, որ Ֆրանսիայի հրապարակի Ժողովրդական շարժման մասնակիցները չեն ունեցել, չունեն եւ չեն ունենալու ԱՄՆ դեսպանատունը շրջափակելու, պաշարելու կամ, առավելեւս, գրոհելու որեւէ ծրագիր։
Իդեպ, դիպուկահարների վրա ծախսվող միջոցները կարող են ուղղվել դեսպանատան աշխատակազմում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով նոր հաստիքներ բացելու համար։
Թե չէ համառորեն բան չեք նկատում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eleven + twenty =