Դիմում եմ ՀՀ Դատախազությանը․ գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ Լիլիթ Գալստյան

 

  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկար մտածեցի՝ սրան անդրադառնալ, թե՝ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ մտածում ես բարձր արժեքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թե սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թե մեր հասարակության մեջ առողջ տեսակը թույլ չի տա, որ այսպիսի աղբը ուղեղներ լվանա, մերժում ես քո հայրենակիցների մեջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտությունը, սրանք բազմանում են՝ իրենց աղետալի հետևանքներով։ Արանք Գյումրիի ճանապարհին քար նետողներն են, սրանք Հոռոմի խաչմերուկի անոներն են, սրանք Գյումրիի՝ մոլորված, սադրանքի գործիք դարձած տարեցներն են։ Սրանք թքող կարմիր բերետավորներն են, սրանք պատշգամբից հայհոյող ալենի մայրերն են։

նիկոլի վերջին հանգրվանը այս հատակն է․․․նիկոլը գնալու է, ու մեր մեծագույն խնդիրը մնալու է այս հատակի մաքրումը, մենք իրավունք չունենք հաշտվել այս տեսակի հնարավորության հետ․․․․պիտի փրկենք, մաքրենք սրանց հոգիները․․․նրանց ազգանունը յան-ով է վերջանում։

Դիմում եմ ՀՀ Դատախազությանը․ գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ այս գրառման հետքերով խնդրում եմ համապատասխան քննություն իրականացնել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով