Դա ինձ չի խոչընդոտելու ծառայել ի շահ մեր պետության․ ՔՊ–ական Գայանե Եղիազարյանը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին․ Tert.am

Դա ինձ չի խոչընդոտելու ծառայել ի շահ մեր պետության․ ՔՊ–ական Գայանե Եղիազարյանը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին․ Tert.am

Tert.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում հրապարակված է Գայանե Եղիազարյանի կենսագրությունը, որը Անուշ Բեղլոյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո, ստանալու է  իշխող խմբակցության պատգամավորի մանդատ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենսագրության մեջ նշված չէ, թե որտեղ է սովորել Գայանե Եղիազարյանը։ Tert.am-ը նրան հարցրեց, թե արդյոք, ըստ հրապարակած տվյալների, նա բարձրագույն կրթություն չի ստացել։
«Այո, ճիշտ է, իմ կենսագրությունը տեղադրված է ԿԸՀ համապատասխան բաժնում։ Իսկ դա ինձ ամենևին չի խոչնդոտել ծառայելու մեր հանրությանը թե՜ որպես ավագանու անդամ, չի խոչնդոտելու առավել ևս որպես ԱԺ պատգամավոր ծառայելու և գործելու ի շահ մեր պետության և քաղաքացիների»,–պատասխանեց Գայանե Եղիազարյանը։

Նշենք, որ Գայանե Եղիազարյանի կենսագրությունում նշվում է, որ ծնվել է 1975թ հոկտեմբերի 11-ին Երևանում, 1992թ․ ավարտել է թիվ 175 միջնակարգ դպրոցը, 1993-1994թթ․ աշխատել է Երևանի Հաստոցաշինական գործարանին կից բնական քարերի արտադրամասում որպես որակի պատասխանատու, այնուհետև աշխատել է աշխատել է «Narek» լիակատար տնտեսական ընկերությունում որպես որակի պատասխանատու, աշխատել է տուրիստական գործակալությունում։

2015թ–ից  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2021թ–ից՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով