ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Sunny» (վարորդ՝ Ռ. Ս.), «Ford Transit» (վարորդ՝ Ա. Մ.), «Toyota Camry» (վարորդ՝ Ա. Մ.), «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Վ. Գ.) և «Mercedes S500» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Շենգավիթ» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով